Jermuk, Armenia
04-14 June
2021
ChessAcademy.am
Գրանցում

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար-2019. բացման արարողություն

2019-07-01

Այսօր Ջերմուկ քաղաքում մեկնարկեց շախմատային թոհուբոհը։ Քաղաքը հյուրընկալեց  Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2019» պատանեկան XIV միջազգային բաց մրցաշարի մասնակիցներին: Այս տարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Գերմանիան ներկայացնող շուրջ 220 պատանի շախմատիստներ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ  Վարդան Հովհաննիսյանը, Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, պատվավոր այլ այրեր։ Ներկաներին իրենց կատարումներով ողջունեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները։
Վաղը՝ հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 09։00-ին, տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Առաջին տուրը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ին՝ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում: 

           

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչ





Developed by 5165m Studio